May 7, 2018

Ծառայություններ

Փաստաբանական Ծառայություններ

Մեր կողմից առաջարկվող փաստաբանական ծառայությունները մասնավորապես ներառում են՝


Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների արդյունավետ լուծումն իրավաբանության ոլորտում ամենախնդրահարույց հարցերից է, ինչը պայմանավորված է այս ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առկայությամբ: Այս ոլորտում իրավաբանի ժամանակին և ճշգրիտ ձեռնարկած միջոցներից է հաճախ կախված լինում աշխատողի ճակատագիրը և գործատուի հաջողության գրավականը:

Աշխատանքային ոլորտում մատուցվող ծառայություններն են՝

  • խորհրդատվություն անբարեխիղճ աշխատողներին նյութական պատասխանատվության ենթարկելու հարցերով
  • խորհրդատվություն անբարեխիղճ աշխատողներին աշխատանքից ազատելու հարցերով
  • աշխատանքային վեճի լուծման առավել արդյունավետ եղանակների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • աշխատանքային պայմանագրերի կազմում
  • աշխատավարձի վճարման կարգի վերաբերյալ խորհրդատվություն
  • արտադատական և դատական կարգով աշխատանքի վերականգնում
  • աշխատանքային պայմանագրի լուծում դատական կարգով
  • աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով գործատուի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն
  • գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով աշխատողի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն
  • առանց իրավական հիմքի աշխատանքից ազատման հետևանքով ոտնահարված իրավունքների պաշտպանություն, վճարված աշխատավարձի բռնագանձման վեճերով շահերի պաշտպանություն
Պայմանագրային հարաբերություններ

Պայմանագիրը հանդիսանում է ֆինանսա-տնտեսական և շուկայական հարաբերությունների գլխավոր կարգավորիչը, քանի որ գրագետ կազմված պայմանագրից է կախված ցանկացած գործով կողմերի տնտեսական անվտանգությունը և շահը:

Պայմանագրային ոլորտում մատուցվող ծառայություններն են`

  • պայմանագրային իրավունքին առնչվող հարցերով իրավական խորհրդատվության տրամադրում
  • իրավական օգնություն պայմանագրերի կնքման բանակցային գործընթացում
  • ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան պայմանագրի նախագծերի, նախնական և հիմնական պայմանագրերի մշակում
  • պայմանագրային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում
Հողային հարաբերություններ

Հողային իրավահարաբերություններից ծագող վեճերը արդիական և մեր օրերում բավականին հաճախ հանդիպող են և վերջիններիս լուծում տալ առանց իրավաբանի կողմից մատուցվող մասնագիտական օգնության գրեթե անհնար է։

Հողային իրավունքի ոլորտում մատուցվող ծառայություններն են՝

  • իրավական խորհրդատվության տրամադրում հողային իրավունքի հարցերով
  • պայմանագրերի կազմում
  • հողային վեճերի հետ կապված դատական ներկայացուցչություն բոլոր դատական ատյաններում
Սեփականության իրավունքի հետ կապված հարաբերություններ

Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Սեփականության իրավունքի հետ կապված մատուցվող ծառայություններն են՝

  • սեփականության իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության մատուցում
  • դատական ներկայացուցչություն սեփականության իրավունքին առնչվող հարցերով
  • գույքի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող խնդիրների լուծում
  • սերվիտուտի հետ կապված խնդիրների լուծում
  • բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանություն
Գույքային իրավունքի (անշարժ գույքի) հետ կապված հարաբերություններ

Մեր հաճախորդներին առաջարկում ենք անշարժ գույքի ոլորտի ցանկացած իրավական օգնություն, համալիր իրավական աջակցություն անհատներին և իրավաբանական անձանց՝ հնարավորինս արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելով առաջացող խնդիրները:

Անշարժ գույքի իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

Ֆիզիկական անձանց համար.  

  • անշարժ գույքի իրավունքի հարցերով խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում
  • անշարժ գույքի վարձակալության, օտարման, գրավադրման, ձեռքբերման և այլ գործարքների փաթեթների կազմում, գործարքների ձևակերպման իրավական աջակցություն
  • անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում և ներկայացուցչություն նոտարական գրասենյակում
  • անշարժ գույքային վեճերի դեպքում ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում
  • սերվիտուտի հետ կապված խնդիրների լուծում
  • գրավի իրավունքին առնչվող խնդիրների դատական և արտադատական լուծում, կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի դատական և բանակցային լուծում
  • բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրագործում
  • բնակիչներին բնակարանից ապօրինի վտարելու վերաբերյալ գործերով շահերի պաշտպանություն

Իրավաբանական անձանց համար.

  • անշարժ գույքի իրավունքի ոլորտում ֆիզիկական անձանց համար մատուցվող բոլոր ծառայությունները
  • գրասենյակային և արտադրական տարածքների վարձակալության պայմանագրերի նախնական բանակցությունների մասնակցություն, պայմանագրերի կազմում հայերեն և զուգահեռ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և պարսկերեն լեզուներով՝ ըստ անհրաժեշտության
  • գրասենյակային և արտադրական տարածքների վարձակալության, գրավադրման և այլ գույքային իրավունքի գործարքների իրավական աջակցություն, փաթեթի կազմում և գործարքների ձևակերպում
  • ուրիշի սեփականության նկատամամբ սահմանափակ գույքային իրավունքների (սերվիտուտ) հետ կապված խորհրդատվություն, ներկայացուցչություն՝ ներառյալ հարադիր սերվիտուտների ճանաչման և կամավոր սերվիտուտի ձևակերպման (գրանցման) հարցերով
Սնանկություն

Սնանկությունն անձի այնպիսի ֆինանսական դրություն է, որի պայմաններում նա չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները: Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` սնանկությունը անձի` դատարանի կողմից հաստատված անվճարունակությունն է:

Այս ոլորտում Մեր գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • իրավական խորհրդատվության տրամադրում սնանկությանը վերաբերող հարցերով
  • սնանկության դիմումների և այլ փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն սնանկության գործերով, ամբողջ սնանկության ընթացակարգի կարգավորում
Ժառանգության հետ կապված հարաբերություններ

Ժառանգության ոլորտում մեծ տարածում ունեն վեճերը կապված ժառանգության բաժինների, կտակի վիճարկման, անարժան ժառանգներին և ժառանգությունից մեկուսացված անձանց շրջանակը պարզելու, կտակի անվավերության, պարտադիր բաժնի սահմանման վերաբերյալ ժառանգների միջև ծագած վեճերը:

Ժառանգության ոլորտում մատուցվող ծառայություններն են`

  • իրավական խորհրդատվության տրամադրում ժառանգությանն առնչվող հարցերով
  • ժառանգման գործի բացում և վարում,
  • հայցադիմումների պատրաստում և ժառանգության հետ կապված վեճերով հաճախորդի շահերի ներկայացում
  • դատական ակտերի բողոքարկում վերադասության կարգով,
  • ժառանգական զանգվածի որոշման համար տեղեկատվության և փաստաթղթերի հավաքում, որոնք անհրաժեշտ են ժառանգման իրավունքի վկայական ստանալու համար,
  • ժառանգության գործի հետ կապված հարցերով հաճախորդի շահերի ներկայացում նոտարական գրասենյակում և այլ մարմիններում,
  • ժառանգման հարաբերությունների հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում:
Ամուսնաընտանեկան հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության  Ընտանեկան օրենսդրությունն ապահովում է ընտանիքին առնչվող հարաբերությունների կարգավորումը, որոնց թվում՝ ամուսնության ինստիտուտի, ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի իրավական ռեժիմի, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն, ալիմենտի ինստիտուտը և այլն:

Ամուսնաընտանեկան իրավունքի ոլորտում ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն են՝

  • իրավական խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն ամուսնալուծություն, երեխայի խնամքի, երեխայի տեսակցության կարգը սահմանելու, գույքի բաժանման, ալիմենտի բռնագանձման պահանջներով
  • ամուսնական պայմանագրերի կազմում և նոտարական վավերացման ապահովում
  • իրավական խորհրդատվություն և իրավական ուղեկցություն ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման գործընթացներում
  • երեխայի խնամքին, դաստիարակությանը վերաբերող, ինչպես նաև ալիմենտի վճարման համաձայնագրերի կազմում և անհրաժեշտության դեպքում նոտարական վավերացում
Կատարողական վարույթի սպասարկում

Հարկադիր կատարման միջոցներն են`

  • պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով
  • պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը
  • այլ անձանց մոտ գտնվող պարտապանի  գույքի վրա բռնագանձում տարածելը
  • կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը
  • կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ
Միգրացիայի հարցեր

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է քաղաքացիություն ձեռք բերման «արյան իրավունքի» սկզբունքը, այսինքն, ընդհանուր կանոնի համաձայն, ՀՀ քաղաքացի կարող են համարվել ՀՀ քաղաքացիներից ծնված անձինք, սակայն, միաժամանակ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համեմատաբար դյուրին կարգ է սահմանված նաև ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Այս ոլորտին վերաբերող մեր գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների հիմնական մասն ընդգրկում է օտարերկրացի քաղաքացիներին մատուցվող խորհրդատվությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, կացության ժամանակավոր կամ հիմնական կարգավիճակ ձեռք բերելու, այդ թվում՝ քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված, ինչպես նաև նշված նպատակներին հասնելու համար փաստաթղթերի մշակումը։

Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար մուտքի վիզա և միաժամանակ հրավեր պարտադիր է ընդամենը թվով 63 երկրների համար:Մուտքի վիզայի ռեժիմով օտարերկրացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է մնալ առավելագույնը 180 օր, իսկ դրանից ավելի Հայաստանում մնալու համար օտարերկրացին պարտավոր է ձեռք բերել կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն։

Կացության կարգավիճակ ստանալու համար պարտադիր է օրենքով սահմանված համապատասխան հիմքի առկայությունը, օրինակ՝ ուսումը, ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ ՀՀ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացու ազգական լինելը։ Առկա է կացության կարգավիճակի երեք տեսակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։ Կացության ժամանակավոր կարգավիճակը տրվում է մեկ տարի ժամկետով, որը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մեկ տարի ժամկետով։ Կացության մշտական կարգավիճակը տրվում է հինգ տարով, իսկ կացության հատուկ կարգավիճակը տրվում է տասը տարի ժամկետով հիմնականում ազգությամբ հայ օտարերկրացիներին:

Վարչական ակտերի բողոքարկում

Այս ոլորտում մեր կազմակերպության փաստաբանները մատուցում են հետևյալ ծառայությունները՝

  • վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում
  • հաճախորդների շահերի ներկայացում և պաշտպանություն վարչական դատավարությունում
  • ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում
  • վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում
  • պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում